Ազգային ընտրություններում բնակության պահանջ
18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը չի կապվում վերջին տարիների բնակության տևողությանը։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հարակից կարգավորում՝ համեմատության համատեքստը հասկանալու համար։
Հոդված 48 · մաս 1
1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 48 · Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: 2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: 3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը: 4. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Պահանջվում է նախորդ երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել ՀՀ-ում։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 20 · մաս 1 · կետ 28
28) ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների պարագայում՝ նաև 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում.
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 20 · Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
1. Մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն են՝ 1) կյանքի իրավունքը. 2) արժանապատվության իրավունքը․ յուրաքանչյուր ոք արժանի է հարգանքի և հարգալից վերաբերմունքի, մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է. 3) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը. 4) անձնական ազատության իրավունքը․ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ ա․ մարդասիրական վերաբերմունքի, բ․ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին, գ․ անձնական ազատությունից զրկված լինելու մասին անհապաղ անձամբ տեղեկացնելու իր ընտրած անձին․ այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով, դ․ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանի կողմից նրան անազատության մեջ պահելը թույլատրելու մասին որոշում չկայացվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու, ե․ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է. 5) ազատ տեղաշարժի իրավունքը․ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու, բնակավայր ընտրելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 6) սեփականության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով. 7) մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը. 8) պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը. 9) բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. 10) hաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը. 11) անձնական տվյալների պաշտպանության իրավունքը․ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու անձնական տվյալներ մշակողների կողմից իր մասին հավաքված տվյալներին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում. 12) տեղեկություններ փնտրելու, ստանալու իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տվյալներին ծանոթանալու, տեղեկություններ ստանալու իրավունք. 13) ամուսնանալու ազատության իրավունքը․ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն. 14) քաղաքացիության իրավունքը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաներին տրվում է ինքնաբերաբար: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: Քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու դեպքերը և ընթացակարգերը սահմանվում են օրենքով. 15) ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը. ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք. 16) խղճի, կրոնի և համոզմունքների ազատության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնի կամ համոզմունքների ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնը կամ համոզմունքները արտահայտելու մեջ: Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք. 17) կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը․ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ձևավորել իր կարծիքը: Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը՝ ցանկացած ձևով և հաղորդակցության միջոցով, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության. 18) պատշաճ վարչարարության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք. 19) վնասի հատուցման իրավունքը. յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք. 20) օրենքով սահմանված դեպքերում Մարդու իրավունքների հանձնակատարի աջակցությունը ստանալու իրավունքը. 21) դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը․ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքները և ազատությունները պաշտպանելու անկախ, արդար և անաչառ դատարանում, ողջամիտ ժամկետներում և հրապարակային ձևով, ինչպես նաև բողոքարկելու դատական ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով սահմանված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով: Դռնփակ վարույթ կարող է անցկացվել վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը կարող է իրացվել նաև վեճի լուծման այլընտրանքային կառուցակարգերի միջոցով: Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային ատյաններ. 22) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. պետությունը երաշխավորում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին. 23) քրեական մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը․ հանցագործության համար մեղադրվող անձը ունի մեղադրանքից պաշտպանվելու իրավունք և համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր. 24) առավել բարենպաստ օրենքի կիրառման իրավունքը․ արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով. 25) խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց ազատորեն մասնակցելու իրավունքը․ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա, բացառությամբ ինքնաբուխ հավաքների, որոնց համար իրազեկում չի պահանջվում. 26) կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 27) միավորումներ ստեղծելու և դրանց անդամագրվելու ազատության իրավունքը. 28) ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների պարագայում՝ նաև 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում. 29) ընտրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 30) hանրային ծառայության անցնելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները․ օրենքով կարող են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների հանրային ծառայության անցնելու դեպքերն ու առանձնահատկությունները. 31) քաղաքական ապաստան ստանալու իրավունքը, եթե հիմնավորվում է, որ որևէ այլ երկրում անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Քաղաքական ապաստանի տրամադրման կամ մերժման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 32) կրթության իրավունքը, որի իրացումը աշխատանքը արդյունավետ և բարեկեցությունը հասանելի դարձնելու միջոց է․ հիմնական կրթությունը պարտադիր է: Պետությունը նպաստում է նախադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման, բուհական կրթության, ցկյանս կրթության գործիքների հասանելիությանը: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը իրականացվում է պետական բյուջեի հաշվին: Կրթական այլ ծրագրերը օրենքով սահմանված դեպքերում իրականացվում են պետական և համայնքային բյուջեի հաշվին. 33) աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, հանգստի և ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքները․ յուրաքանչյուր աշխատող ունի արժանապատիվ գոյության իրավունք: Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը, նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում են օրենքով. 34) առողջության պահպանման իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման, ներառյալ անհրաժեշտ բժշկական ծառայություններին հասանելիության իրավունք. 35) սոցիալական ապահովության իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հաշմանդամության, ծերության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք. 36) տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը. 37) մտքի և ստեղծագործելու ազատությունը․ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Հոդված 24 · Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները
1. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ենթակա են սահմանափակման օրենքով՝ համաչափության, որոշակիության, իրավունքների և ազատությունների էության անխախտելիության սկզբունքների պահպանմամբ։ 2. Համաչափության սկզբունքի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ 3. Որոշակիության սկզբունքի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով հստակ, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։ 4. Իրավունքների և ազատությունների էության անխախտելիության սկզբունքի համաձայն` սահմանափակումը չի կարող խախտել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների կամ ազատությունների էությունը: 5. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին նախադասությամբ, 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով, 11-րդ կետի 2-րդ նախադասությամբ, 17-րդ կետի 2-րդ նախադասությամբ, 25-րդ և 27-րդ կետերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակության անվտանգության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով, 11-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել նաև, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում տնտեսական բարեկեցության ապահովման նպատակով։ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել նաև այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանության նպատակով: 6. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 7. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով: 8. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության անվտանգության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 9. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավունքները, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ կետերով սահմանված արգելքներով պաշտպանված իրավունքները բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման: 10. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ բացարձակ իրավունքների, ինչպես նաև Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում, 4-րդ կետի «ա» ենթակետում, 13-րդ կետում, 14-րդ կետի 1-ին նախադասությունում, 15-րդ կետում, 16-րդ կետի 2-րդ նախադասությունում, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ կետերում, 24-րդ կետի 1-ին նախադասությունում, 32-րդ կետում, 21-րդ հոդվածում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ և 14-րդ կետերում, 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշվածների, կարող են, արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված, սահմանափակումների ենթարկվել կամ ժամանակավորապես կասեցվել՝ պահպանելով ստանձնած միջազգային պարտավորությունները։ 11. Օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ է թույլատրվում՝ 1) բնակարանի խուզարկությունը. 2) հաղորդակցության գաղտնիությունը սահմանափակելը, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով. 3) ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակելը՝ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով. 4) միավորումների գործունեության կասեցումը կամ արգելումը. 5) քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ 12. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, կամ դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն, կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից: 13. Ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։ Ընտրվելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը կարող է սահմանափակվել նաև օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով` սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ընտրական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ։ 14. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` նախնական և համարժեք փոխհատուցմամբ: 15. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված բացառիկ դեպքերի: Օրենքով կարող է սահմանափակվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ իրավաբանական անձանց հողի սեփականության իրավունքը։ 16. Մինչև տասնութ տարեկան երեխաների աշխատանքի ազատ ընտրության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ կրթության, անվտանգության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման նպատակով: 17. Հանրապետության նախագահը չի կարող լինել կուսակցության անդամ, չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ 18. Անկախ և ինքնավար մարմնի անդամը, ինքնավար քննչական մարմնի ղեկավարը, անկախ պաշտոնատար անձը, դատավորը, դատախազը չեն կարող լինել կուսակցության անդամ և որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և պետական այլ մարմիններում ծառայող անձի կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: 19. Պատգամավորը, Կառավարության անդամը, անկախ և ինքնավար մարմնի անդամը, ինքնավար քննչական մարմնի ղեկավարը, անկախ պաշտոնատար անձը, դատավորը, դատախազը չեն կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, բացառությամբ Սահմանադրության 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, բացառությամբ Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների՝ իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոնների, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Բացառությամբ Հանրապետության նախագահի և պատգամավորի, օրենքով կարող են սահմանվել այլ պաշտոնատար անձանց կամ պետական այլ մարմիններում ծառայող անձանց անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: 20. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և պետական այլ մարմիններում պաշտոն զբաղեցնող անձի՝ հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։
Ուղղակի իրավական փոփոխություն
Ընտրական իրավունք ունենալու նոր սահմանադրական պայման է սահմանվում։
Հնարավոր գործնական հետևանք
Պահանջը չբավարարող արտերկրում բնակվող քաղաքացիները կարող են զրկվել այդ ընտրություններում քվեարկելու իրավունքից։
Առավելություններ
- Ընտրողների շրջանակը ավելի սերտ կարող է կապվել ՀՀ-ում փաստացի բնակվող քաղաքացիների հետ։
Ռիսկեր
- Երկար ժամանակ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մի մասը կարող է կորցնել քվեարկության իրավունքը։
- 2015 թվականի Սահմանադրություն · Հոդ. 48Տեքստը ↗
- Նոր Սահմանադրության նախագիծ · Հոդ. 20, Հոդ. 24Տեքստը ↗
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։