Ծննդաբերության և ծնողական արձակուրդների հատուկ երաշխիք
Աշխատող կանանց վճարովի մայրության և ծնողների արձակուրդի իրավունքները հատուկ նշված են։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 57 · մաս 3
3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 57 · Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: 2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով: 3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով: 4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։ 5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝ 1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը. 2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը. 3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
Այդ հատուկ իրավունքները նախագծում առանձին չեն թվարկվում։
Սկզբնաղբյուրի տեքստը
Այս հատվածը ներկայացված է համատեքստի համար։ Դրույթի բացակայության մասին գնահատականը պահանջում է ամբողջ նախագծի ուսումնասիրություն։
Հոդված 20 · մաս 1 · կետ 33
33) աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, հանգստի և ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքները․ յուրաքանչյուր աշխատող ունի արժանապատիվ գոյության իրավունք: Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը, նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում են օրենքով.
Հոդված 23 · մաս 1 · կետ 20
20) մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելը․
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 20 · Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
1. Մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն են՝ 1) կյանքի իրավունքը. 2) արժանապատվության իրավունքը․ յուրաքանչյուր ոք արժանի է հարգանքի և հարգալից վերաբերմունքի, մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է. 3) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը. 4) անձնական ազատության իրավունքը․ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ ա․ մարդասիրական վերաբերմունքի, բ․ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին, գ․ անձնական ազատությունից զրկված լինելու մասին անհապաղ անձամբ տեղեկացնելու իր ընտրած անձին․ այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով, դ․ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանի կողմից նրան անազատության մեջ պահելը թույլատրելու մասին որոշում չկայացվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու, ե․ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է. 5) ազատ տեղաշարժի իրավունքը․ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու, բնակավայր ընտրելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 6) սեփականության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով. 7) մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը. 8) պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը. 9) բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. 10) hաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը. 11) անձնական տվյալների պաշտպանության իրավունքը․ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու անձնական տվյալներ մշակողների կողմից իր մասին հավաքված տվյալներին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում. 12) տեղեկություններ փնտրելու, ստանալու իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տվյալներին ծանոթանալու, տեղեկություններ ստանալու իրավունք. 13) ամուսնանալու ազատության իրավունքը․ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն. 14) քաղաքացիության իրավունքը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաներին տրվում է ինքնաբերաբար: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: Քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու դեպքերը և ընթացակարգերը սահմանվում են օրենքով. 15) ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը. ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք. 16) խղճի, կրոնի և համոզմունքների ազատության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնի կամ համոզմունքների ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնը կամ համոզմունքները արտահայտելու մեջ: Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք. 17) կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը․ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ձևավորել իր կարծիքը: Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը՝ ցանկացած ձևով և հաղորդակցության միջոցով, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության. 18) պատշաճ վարչարարության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք. 19) վնասի հատուցման իրավունքը. յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք. 20) օրենքով սահմանված դեպքերում Մարդու իրավունքների հանձնակատարի աջակցությունը ստանալու իրավունքը. 21) դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը․ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքները և ազատությունները պաշտպանելու անկախ, արդար և անաչառ դատարանում, ողջամիտ ժամկետներում և հրապարակային ձևով, ինչպես նաև բողոքարկելու դատական ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով սահմանված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով: Դռնփակ վարույթ կարող է անցկացվել վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը կարող է իրացվել նաև վեճի լուծման այլընտրանքային կառուցակարգերի միջոցով: Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային ատյաններ. 22) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. պետությունը երաշխավորում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին. 23) քրեական մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը․ հանցագործության համար մեղադրվող անձը ունի մեղադրանքից պաշտպանվելու իրավունք և համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր. 24) առավել բարենպաստ օրենքի կիրառման իրավունքը․ արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով. 25) խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց ազատորեն մասնակցելու իրավունքը․ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա, բացառությամբ ինքնաբուխ հավաքների, որոնց համար իրազեկում չի պահանջվում. 26) կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 27) միավորումներ ստեղծելու և դրանց անդամագրվելու ազատության իրավունքը. 28) ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների պարագայում՝ նաև 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում. 29) ընտրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 30) hանրային ծառայության անցնելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները․ օրենքով կարող են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների հանրային ծառայության անցնելու դեպքերն ու առանձնահատկությունները. 31) քաղաքական ապաստան ստանալու իրավունքը, եթե հիմնավորվում է, որ որևէ այլ երկրում անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Քաղաքական ապաստանի տրամադրման կամ մերժման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 32) կրթության իրավունքը, որի իրացումը աշխատանքը արդյունավետ և բարեկեցությունը հասանելի դարձնելու միջոց է․ հիմնական կրթությունը պարտադիր է: Պետությունը նպաստում է նախադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման, բուհական կրթության, ցկյանս կրթության գործիքների հասանելիությանը: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը իրականացվում է պետական բյուջեի հաշվին: Կրթական այլ ծրագրերը օրենքով սահմանված դեպքերում իրականացվում են պետական և համայնքային բյուջեի հաշվին. 33) աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, հանգստի և ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքները․ յուրաքանչյուր աշխատող ունի արժանապատիվ գոյության իրավունք: Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը, նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում են օրենքով. 34) առողջության պահպանման իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման, ներառյալ անհրաժեշտ բժշկական ծառայություններին հասանելիության իրավունք. 35) սոցիալական ապահովության իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հաշմանդամության, ծերության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք. 36) տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը. 37) մտքի և ստեղծագործելու ազատությունը․ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Հոդված 23 · Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման և չարաշահման արգելքները
1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում են` 1) մահապատիժը․ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի. 2) կամայական կերպով կյանքից զրկելը. 3) մարմնական պատիժները. 4) խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը․ 5) խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից․ 6) որևէ անհատի կամ խմբի իր կրոնից կամ կարծիքից կամ համոզմունքից հրաժարվելու կամ դրանք կամ դրանցից որևէ մեկը փոխելու հարկադրանքի կամ պարտադրանքի ենթարկելը․ 7) եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, առանց մարդու համաձայնության և հնարավոր հետևանքների մասին համապարփակ իրազեկման՝ մարդուն գիտական, բժշկական կամ այլ փորձերի ենթարկելը․ 8) հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու, ինչպես նաև այլոց իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու նպատակով․ 9) քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակելը․ 10) որևէ անձի արտաքսելը կամ հանձնելը օտարերկրյա պետության, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի․ 11) քաղաքացուն օտարերկրյա պետության հանձնելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի․ 12) անձին դատապարտելն այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի համարվել. 13) ավելի ծանր պատիժ նշանակելը, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին․ 14) անձին նույն արարքի համար կրկին դատելը․ 15) անձին ազատությունից զրկելը առանց օրենքով սահմանված հիմքերի, ինչպես նաև այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները․ 16) պարտադիր կամ հարկադիր աշխատանքը․ պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը, զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ․ 17) քաղաքացուն իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից զրկելը․ 18) շուկայում մենաշնորհ կամ գերշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները․ 19) մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելը․ 20) մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելը․ 21) որևէ կուսակցության կամ միավորման անդամագրվելուն կամ հավաքին մասնակցելուն հարկադրելը։
Ուղղակի իրավական փոփոխություն
Արձակուրդների հատուկ սահմանադրական երաշխիքը հանվում է։
Հնարավոր գործնական հետևանք
Աշխատանքային օրենսգրքով գործող արձակուրդներն ինքնաբերաբար չեն վերանում։
Առավելություններ
- Արձակուրդների պայմանները կարող են ավելի ճկուն թարմացվել օրենքով։
Ռիսկեր
- Վճարովի ծննդաբերական արձակուրդի հատուկ սահմանադրական երաշխիքը չի կրկնվում։
- 2015 թվականի Սահմանադրություն · Հոդ. 57Տեքստը ↗
- Նոր Սահմանադրության նախագիծ · Հոդ. 20, Հոդ. 23Տեքստը ↗
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։