Մարդու իրավունքների պաշտպանի անվանումը
Գործում է Մարդու իրավունքների պաշտպանը։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 191 · մաս 1
1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 191 · Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները
1. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: 2. Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին: 4. Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:
Հոդված 192 · Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը
1. Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: 2. Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Պաշտոնը վերանվանվում է Մարդու իրավունքների հանձնակատար։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 74 · մաս 1
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը անկախ պետական մարմիններ են: Մարդու իրավունքների հանձնակատարը անկախ պաշտոնատար անձ է։
Հոդված 75 · մաս 4
4. Մարդու իրավունքների հանձնակատարը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների հանձնակատարի մասին» օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, խթանում է մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 74 · Անկախ պետական մարմինների կազմը և կազմավորման կարգը, Մարդու իրավունքների հանձնակատարի ընտրությունը, անկախ պետական մարմինների և Մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը անկախ պետական մարմիններ են: Մարդու իրավունքների հանձնակատարը անկախ պաշտոնատար անձ է։ 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը ղեկավարվում են կոլեգիալ կարգով և կազմված են նախագահից և մյուս վեց անդամներից։ 3. Անկախ պետական մարմինների նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, հինգ տարի ժամկետով։ Անկախ պետական մարմնի անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ: 4. Մարդու իրավունքների հանձնակատարին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Եթե Մարդու իրավունքների հանձնակատար չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի դեպքում Մարդու իրավունքների հանձնակատարն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 5. Անկախ պետական մարմնի անդամ, Մարդու իրավունքների հանձնակատար կարող են ընտրվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր ոք։ Նրանց համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ։ 6. Անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում անկախ պետական մարմնի անդամի կամ Մարդու իրավունքների հանձնակատարի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 7. Մարդու իրավունքների հանձնակատարի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում: 8. Սույն գլխի կարգավորումները չեն տարածվում Բարձրագույն դատական խորհրդի և Դատախազական խորհրդի նկատմամբ:
Հոդված 75 · Անկախ պետական մարմինների, մարդու իրավունքների հանձնակատարի գործառույթները, լիազորությունները, գործունեության երաշխիքները
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Ընտրական հանձնաժողովների համակարգը, ընտրական հանձնաժողովների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը, գործունեության երաշխիքները սահմանվում են Ընտրական օրենսգրքով: 2. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ազգային բանկն է, որը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը: Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը՝ նպաստելով երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և հանրային բարեկեցությանը: Կենտրոնական բանկը օրենքով կարող է ունենալ նաև այլ գործառույթներ: 3. Հաշվեքննիչ պալատը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, մուտքերի և ելքերի, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Հաշվեքննիչ պալատն իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարելու իրավունք ունի օրենքով սահմանված դեպքերում: 4. Մարդու իրավունքների հանձնակատարը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների հանձնակատարի մասին» օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, խթանում է մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: 5. Մարդու իրավունքների հանձնակատարը իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Մարդու իրավունքների հանձնակատարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 6. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների հանձնակատարին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին: 7. Անկախ պետական մարմինների լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Մարդու իրավունքների հանձնակատարինը՝ «Մարդու իրավունքների հանձնակատարի» մասին օրենքով: 8. Անկախ պետական մարմինները և Մարդու իրավունքների հանձնակատարը տարեկան հաղորդում են ներկայացնում Ազգային ժողով իրենց գործունեության մասին:
Ուղղակի իրավական փոփոխություն
Փոխվում է պաշտոնի սահմանադրական անվանումը։
Հնարավոր գործնական հետևանք
Պետական փաստաթղթերում ու օրենքներում անհրաժեշտ կլինի անվանման համապատասխանեցում։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
- 2015 թվականի Սահմանադրություն · Հոդ. 191, Հոդ. 192Տեքստը ↗
- Նոր Սահմանադրության նախագիծ · Հոդ. 74, Հոդ. 75Տեքստը ↗
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։