ԲԴԽ նախագահի ժամկետ
Ժամկետը և կարգը սահմանում է Դատական օրենսգիրքը։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 174 · մաս 7
7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 174 · Բարձրագույն դատական խորհրդի կազմը և կազմավորման կարգը
1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: 2. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: 3. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր: 4. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: 5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ: 6. Դատական օրենսգրքով կարող է սահմանվել Բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարման ընթացքում դատավոր անդամների լիազորությունների կասեցման պահանջ: 7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: 8. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով:
Ժամկետը երեք տարի է՝ առանց վերընտրվելու։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 58 · մաս 7
7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված կարգով ընտրում է խորհրդի նախագահ` երեք տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի` հաջորդաբար դատավոր անդամներից և դատավոր չհանդիսացող անդամներից:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 58 · Բարձրագույն դատական խորհուրդը
1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը և գործունեության արդյունավետությունը: 2. Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների իրականացմամբ նպաստում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության պահպանմանն ու ամրապնդմանը։ 3. Բարձրագույն դատական խորհուրդը հետևում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է խաթարել դատարանների անկախությունը կամ հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ: 4. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգը դատավոր անդամներ են, մյուս հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: Խորհրդի անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով: Դատավոր անդամներն ընտրվում են առնվազն տասը տարվա իրավաբանի մասնագիտական փորձառություն ունեցող դատավորների կազմից` Դատավորների ընդհանուր ժողովի ներկայացմամբ: Դատավոր չհանդիսացող անդամներն ընտրվում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականներից կամ այլ հեղինակավոր իրավաբաններից: Դատավոր չհանդիսացող անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ: 5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: 6. Դատավոր չհանդիսացող անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում կամ նշանակվել դատավոր, իսկ դատավոր անդամը չի կարող ընդգրկվել դատավորների առաջխաղացման ցուցակում, նշանակվել Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչպես նաև լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: 7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված կարգով ընտրում է խորհրդի նախագահ` երեք տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի` հաջորդաբար դատավոր անդամներից և դատավոր չհանդիսացող անդամներից: 8. Բարձրագույն դատական խորհուրդը` 1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները. 2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների, ինչպես նաև դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 3) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին. 4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը. 5) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը. 6) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. 7) դատավորների լիազորությունների դադարեցման առաջարկությամբ դիմում է Հանրապետության նախագահին. 8) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար. 9) օրենքին համապատասխան՝ ձևավորում է իր աշխատակազմը. 10) ապահովում է Դատական օրենսգրքով նախատեսված՝ դատարանների և դատավորների անկախությանը և գործունեության արդյունավետությանն աջակցող հանձնաժողովների աշխատանքը. 11) իրականացնում է Դատական օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ: 9. Բարձրագույն դատական խորհուրդը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ:
Ուղղակի իրավական փոփոխություն
Նախագահի պաշտոնավարման սահմանաչափը ամրագրվում է Սահմանադրությամբ։
Հնարավոր գործնական հետևանք
Խորհրդի ղեկավարության փոփոխության պարբերականությունը դառնում է սահմանադրորեն կանխորոշելի։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։