Նոր մարմինների ուժի մեջ մտնելու ժամկետ
2015 թվականի անցումային դրույթները նախատեսում են նախկին փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամանակացույցը։
Սկզբնաղբյուրի տեքստը
Կառուցվածքային համեմատություն։ Ստորև հասանելի են համեմատվող հոդվածները։
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 213 · Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
Հոդված 214 · Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը
1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: 2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: 3. Ազգային ժողովը և դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով:
Հոդված 215 · Դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոնավարումը
1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: 2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: 3. Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:
Հոդված 216 · Գլխավոր դատախազի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Հոդված 217 · Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 9-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Հոդված 218 · Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Հոդված 219 · Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով կազմավորվում է մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից:
Հոդված 220 · Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը
Սահմանադրության 12-14-րդ գլուխների ուժի մեջ մտնելուց հետո այդ գլուխներով նախատեսված մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը: Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:
Մարմինների մեծ մասի նոր կարգավորումները գործարկվում են հաջորդ ԱԺ առաջին նստաշրջանից՝ հատուկ բացառություններով։
Սկզբնաղբյուրի տեքստը
Կառուցվածքային համեմատություն։ Ստորև հասանելի են համեմատվող հոդվածները։
Հոդված 83 · մաս 2
2. Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ 30-րդ և 35-րդ հոդվածների, ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման պահին:
Հոդված 84 · մաս 1
1. Ընտրական օրենսգիրքը և Ազգային ժողովի կանոնակարգը համապատասխանեցվում են Սահմանադրությանը Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման պահին:
Հոդված 86 · մաս 1
1. Դատախազական խորհուրդը, Սահմանադրության 67-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Հոդված 87 · մաս 1
1. Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո 2015 թվականի փոփոխություններով 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների անդամները և պաշտոնատար անձինք շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը՝ սույն գլխով սահմանված բացառություններով։
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 83 · Սահմանադրության ուժի մեջ մտնելը
1. Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում Սահմանադրության պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի: 2. Սահմանադրության 4-11-րդ գլուխները, բացառությամբ 30-րդ և 35-րդ հոդվածների, ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման պահին: 3. Սահմանադրության 30-րդ և 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Սահմանադրության 84-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Ընտրական օրենսգրքի և Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ, քան Սահմանադրության պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: 4. Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ 2015 թվականի փոփոխություններով, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ։ Եթե սույն գլխով Սահմանադրության որևէ նորմի ուժի մեջ մտնելու համար սահմանված է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից առավել ուշ ժամկետ, ապա մինչև այդ նորմի ուժի մեջ մտնելը շարունակում են գործել 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի փոփոխություններով համապատասխան նորմերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվում սույն Սահմանադրության համապատասխան նորմերն ուժի մեջ մտնելու օրվանից: 5. Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելն ընդունված օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել։ Սահմանադրության հետ հակասության դեպքում դրանք ենթակա են համապատասխանեցման Սահմանադրությանը։ 6. Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործող պետական մարմինները շարունակում են գործել։ Սահմանադրության հետ անհամապատասխանության դեպքում դրանց գործունեությունը ենթակա է համապատասխանեցման Սահմանադրությանը` սույն գլխով սահմանված առանձնահատկություններով։
Հոդված 84 · Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը
1. Ընտրական օրենսգիրքը և Ազգային ժողովի կանոնակարգը համապատասխանեցվում են Սահմանադրությանը Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման պահին: 2. Պետական խորհրդանիշների նկարագրությունը սահմանող օրենքները պահպանում են իրենց ուժը, սակայն դրանցում փոփոխություն նախատեսող օրենքների կամ պետական խորհրդանիշների նկարագրություն սահմանող նոր օրենքների ընդունման դեպքում կիրառվում է Սահմանադրության 16-րդ հոդվածը:
Հոդված 86 · Դատախազական խորհրդի ձևավորումը
1. Դատախազական խորհուրդը, Սահմանադրության 67-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: 2. Մինչև Դատախազական խորհրդի կազմավորման և լիազորությունների ստանձնման օրը Սահմանադրությամբ Դատախազական խորհրդին վերապահված լիազորությունները, որոնք մինչև սույն Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրը իրականացնում էին այլ պետական մարմիններ կամ պաշտոնատար անձինք, շարունակում են իրականացնել այդ մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ 2015 թվականի փոփոխություններով 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։
Հոդված 87 · Սահմանադրությամբ նախատեսված մարմինների անդամների և պաշտոնատար անձանց պաշտոնավարումը
1. Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո 2015 թվականի փոփոխություններով 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների անդամները և պաշտոնատար անձինք շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը՝ սույն գլխով սահմանված բացառություններով։ 2. Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելն ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձանց նկատմամբ նույնպես կիրառվում են Սահմանադրությամբ նախատեսված վերընտրման կամ վերանշանակման սահմանափակումները։ 3. Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելն ընտրված Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները և խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Կենտրոնական բանկի անդամներ: 4. Մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելն ընտրված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել որպես Մարդու իրավունքների հանձնակատար։
Ուղղակի իրավական փոփոխություն
Սահմանվում է նոր անցման ժամանակացույց՝ որոշ նորմերի հետաձգմամբ։
Հնարավոր գործնական հետևանք
Օրենսդրական և կազմակերպական փոփոխությունները պետք է իրականացվեն փուլերով։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
- 2015 թվականի Սահմանադրություն · Հոդ. 213-220Տեքստը ↗
- Նոր Սահմանադրության նախագիծ · Հոդ. 83, Հոդ. 84, Հոդ. 86, Հոդ. 87Տեքստը ↗
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։