Անկախ մարմինների ընդդիմադիր անդամ
ԿԸՀ-ի, Հաշվեքննիչ պալատի և ԿԲ-ի համար ընդդիմադիր առաջադրման հատուկ երաշխիք չկա։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հարակից կարգավորում՝ համեմատության համատեքստը հասկանալու համար։
Հոդված 195 · մաս 1
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից:
Հոդված 199 · մաս 1
1. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից:
Հոդված 201 · մաս 1
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալից և հինգ անդամից: Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ: Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 195 · Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: 3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: 4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: 5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: 6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հոդված 199 · Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը
1. Հաշվեքննիչ պալատը կազմված է յոթ անդամից: 2. Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ: 3. Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Հաշվեքննիչ պալատի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: 4. Հաշվեքննիչ պալատի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: 5. Հաշվեքննիչ պալատի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: 6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հոդված 201 · Կենտրոնական բանկի նախագահը և խորհուրդը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալից և հինգ անդամից: Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ: Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: 2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Կենտրոնական բանկի խորհրդի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: 3. Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ: 4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 6. Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների և խորհրդի անդամների լիազորությունները սահմանվում են օրենքով:
Յուրաքանչյուր անկախ մարմնի մեկ անդամ ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությամբ։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 74 · մաս 3
3. Անկախ պետական մարմինների նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, հինգ տարի ժամկետով։ Անկախ պետական մարմնի անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 74 · Անկախ պետական մարմինների կազմը և կազմավորման կարգը, Մարդու իրավունքների հանձնակատարի ընտրությունը, անկախ պետական մարմինների և Մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը անկախ պետական մարմիններ են: Մարդու իրավունքների հանձնակատարը անկախ պաշտոնատար անձ է։ 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը ղեկավարվում են կոլեգիալ կարգով և կազմված են նախագահից և մյուս վեց անդամներից։ 3. Անկախ պետական մարմինների նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, հինգ տարի ժամկետով։ Անկախ պետական մարմնի անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ: 4. Մարդու իրավունքների հանձնակատարին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Եթե Մարդու իրավունքների հանձնակատար չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի դեպքում Մարդու իրավունքների հանձնակատարն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 5. Անկախ պետական մարմնի անդամ, Մարդու իրավունքների հանձնակատար կարող են ընտրվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր ոք։ Նրանց համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ։ 6. Անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում անկախ պետական մարմնի անդամի կամ Մարդու իրավունքների հանձնակատարի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 7. Մարդու իրավունքների հանձնակատարի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում: 8. Սույն գլխի կարգավորումները չեն տարածվում Բարձրագույն դատական խորհրդի և Դատախազական խորհրդի նկատմամբ:
Ուղղակի իրավական փոփոխություն
Ընդդիմությանը տրվում է երաշխավորված առաջադրման հնարավորություն։
Հնարավոր գործնական հետևանք
Կազմերում կարող է մեծանալ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունը։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
- 2015 թվականի Սահմանադրություն · Հոդ. 195, Հոդ. 199, Հոդ. 201Տեքստը ↗
- Նոր Սահմանադրության նախագիծ · Հոդ. 74Տեքստը ↗
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։