Դատապարտվածի հատուցման հատուկ իրավունք
Նոր կամ նորահայտ հանգամանքներով անարդար դատապարտման դեպքում հատուցման հատուկ իրավունք է նախատեսված։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 62 · մաս 2
2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 62 · Վնասի հատուցման իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: 2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Այդ իրավունքն առանձին չի հիշատակվում։
Սկզբնաղբյուրի տեքստը
Այս հատվածը ներկայացված է համատեքստի համար։ Դրույթի բացակայության մասին գնահատականը պահանջում է ամբողջ նախագծի ուսումնասիրություն։
Հոդված 20 · մաս 1 · կետ 19
19) վնասի հատուցման իրավունքը. յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք.
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 20 · Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
1. Մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն են՝ 1) կյանքի իրավունքը. 2) արժանապատվության իրավունքը․ յուրաքանչյուր ոք արժանի է հարգանքի և հարգալից վերաբերմունքի, մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է. 3) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը. 4) անձնական ազատության իրավունքը․ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝ ա․ մարդասիրական վերաբերմունքի, բ․ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին, գ․ անձնական ազատությունից զրկված լինելու մասին անհապաղ անձամբ տեղեկացնելու իր ընտրած անձին․ այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով, դ․ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանի կողմից նրան անազատության մեջ պահելը թույլատրելու մասին որոշում չկայացվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու, ե․ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է. 5) ազատ տեղաշարժի իրավունքը․ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու, բնակավայր ընտրելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 6) սեփականության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով. 7) մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը. 8) պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը. 9) բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. 10) hաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը. 11) անձնական տվյալների պաշտպանության իրավունքը․ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու անձնական տվյալներ մշակողների կողմից իր մասին հավաքված տվյալներին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում. 12) տեղեկություններ փնտրելու, ստանալու իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տվյալներին ծանոթանալու, տեղեկություններ ստանալու իրավունք. 13) ամուսնանալու ազատության իրավունքը․ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն. 14) քաղաքացիության իրավունքը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաներին տրվում է ինքնաբերաբար: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: Քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու դեպքերը և ընթացակարգերը սահմանվում են օրենքով. 15) ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը. ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք. 16) խղճի, կրոնի և համոզմունքների ազատության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնի կամ համոզմունքների ընտրության մեջ: Յուրաքանչյուր ոք ազատ է իր կրոնը կամ համոզմունքները արտահայտելու մեջ: Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք. 17) կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը․ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ձևավորել իր կարծիքը: Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը՝ ցանկացած ձևով և հաղորդակցության միջոցով, առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության. 18) պատշաճ վարչարարության իրավունքը․ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք. 19) վնասի հատուցման իրավունքը. յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք. 20) օրենքով սահմանված դեպքերում Մարդու իրավունքների հանձնակատարի աջակցությունը ստանալու իրավունքը. 21) դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը․ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքները և ազատությունները պաշտպանելու անկախ, արդար և անաչառ դատարանում, ողջամիտ ժամկետներում և հրապարակային ձևով, ինչպես նաև բողոքարկելու դատական ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով սահմանված դեպքերում գործի քննությունը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով: Դռնփակ վարույթ կարող է անցկացվել վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը կարող է իրացվել նաև վեճի լուծման այլընտրանքային կառուցակարգերի միջոցով: Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային ատյաններ. 22) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. պետությունը երաշխավորում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց է տրվում պետական միջոցների հաշվին. 23) քրեական մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը․ հանցագործության համար մեղադրվող անձը ունի մեղադրանքից պաշտպանվելու իրավունք և համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր. 24) առավել բարենպաստ օրենքի կիրառման իրավունքը․ արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով. 25) խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց ազատորեն մասնակցելու իրավունքը․ բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա, բացառությամբ ինքնաբուխ հավաքների, որոնց համար իրազեկում չի պահանջվում. 26) կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 27) միավորումներ ստեղծելու և դրանց անդամագրվելու ազատության իրավունքը. 28) ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների պարագայում՝ նաև 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում. 29) ընտրվելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները. 30) hանրային ծառայության անցնելու իրավունքը, որից օգտվում են քաղաքացիները․ օրենքով կարող են սահմանվել օտարերկրյա քաղաքացիների հանրային ծառայության անցնելու դեպքերն ու առանձնահատկությունները. 31) քաղաքական ապաստան ստանալու իրավունքը, եթե հիմնավորվում է, որ որևէ այլ երկրում անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Քաղաքական ապաստանի տրամադրման կամ մերժման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով. 32) կրթության իրավունքը, որի իրացումը աշխատանքը արդյունավետ և բարեկեցությունը հասանելի դարձնելու միջոց է․ հիմնական կրթությունը պարտադիր է: Պետությունը նպաստում է նախադպրոցական, մասնագիտական կրթության և ուսուցման, բուհական կրթության, ցկյանս կրթության գործիքների հասանելիությանը: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունը իրականացվում է պետական բյուջեի հաշվին: Կրթական այլ ծրագրերը օրենքով սահմանված դեպքերում իրականացվում են պետական և համայնքային բյուջեի հաշվին. 33) աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, ինչպես նաև առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, հանգստի և ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքները․ յուրաքանչյուր աշխատող ունի արժանապատիվ գոյության իրավունք: Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը, նվազագույն աշխատավարձի չափը սահմանվում են օրենքով. 34) առողջության պահպանման իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման, ներառյալ անհրաժեշտ բժշկական ծառայություններին հասանելիության իրավունք. 35) սոցիալական ապահովության իրավունքը․ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հաշմանդամության, ծերության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք. 36) տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը. 37) մտքի և ստեղծագործելու ազատությունը․ յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, գիտության նվաճումներից օգտվելու և հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունք:
Ուղղակի իրավական փոփոխություն
Հատուցման առանձնահատուկ սահմանադրական հղումը դուրս է մնում։
Հնարավոր գործնական հետևանք
Կոնկրետ իրավունքը պետք է գնահատել ընդհանուր վնասի հատուցման նորմերի և օրենքների հիման վրա։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։