Վերագնահատման եզրակացության դատական վերանայում
Այսպիսի հանձնաժողով ու դրա եզրակացության կարգ չկա։
Սկզբնաղբյուրի տեքստը
Համապատասխան առանձին դրույթ չի մատնանշվել։ Ստորև հասանելի են համեմատության հիմքում նշված հոդվածները։
Դիտել ամբողջական հոդվածները
Հոդված 213 · Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
Հոդված 214 · Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը
1. Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածին համապատասխան, կազմավորվում է Դատական օրենսգրքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: 2. Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը: 3. Ազգային ժողովը և դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով:
Հոդված 215 · Դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոնավարումը
1. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: 2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակվելը կամ ընտրվելը, որն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում: 3. Եթե մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում չեն նշանակվում համապատասխան դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ, ապա նրանք շարունակում են պաշտոնավարել համապատասխան դատարաններում որպես դատավորներ:
Հոդված 216 · Գլխավոր դատախազի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 8-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Հոդված 217 · Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 9-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված համայնքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:
Հոդված 218 · Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 10-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Հոդված 219 · Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրության 11-րդ գլխով սահմանված կարգով կազմավորվում է մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից:
Հոդված 220 · Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը
Սահմանադրության 12-14-րդ գլուխների ուժի մեջ մտնելուց հետո այդ գլուխներով նախատեսված մարմինների անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների` 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը: Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:
Հանձնաժողովի եզրակացությունը դատական կարգով չի վերանայվում, իսկ չնշանակումը և լիազորությունների դադարեցումը բողոքարկվում են ՍԴ-ում։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 85 · մաս 11
11. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն վերանայման դատական կարգով:
Հոդված 85 · մաս 12
12. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է իր պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը բողոքարկել Սահմանադրական դատարան։
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 85 · Դատավորների վերագնահատումը
1. Դատական իշխանության նկատմամբ վստահությունն ամրապնդելու, դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորելու նպատակով Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում իրականացվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Սույն հոդվածով նախատեսված կարգով վերագնահատման ենթակա են Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների և առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամները, որոնց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածում նշված դատավորների համար նախատեսված կանոնները։ 2. Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը։ 3. Արդարադատություն իրականացնելիս դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներն օժտված են դատավորների համար Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների նույն ծավալով։ 4. Մեկանգամյա վերագնահատումն իրականացվում է գնահատվող դատավորի պաշտոնակատարի հիմնական իրավունքների հարգման սկզբունքի պահպանմամբ։ 5. Դատավորների վերագնահատումը ներառում է դատավորի բարեվարքության ստուգումը պաշտոնը ստանձնելու պահից, այդ թվում՝ վարքագծի կանոնների, շահերի բախման կանոնների պահպանումը, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, գույքային դրության համապատասխանության ստուգումը՝ ըստ օրինական եկամուտների: 6. Վերագնահատումն իրականացնում է սույն հոդվածով նախատեսված նպատակով և ժամկետով ստեղծվող Դատավորների վերագնահատման հանձնաժողովը: Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից։ Դատավորների վերագնահատման գործընթացում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ներգրավվել նաև փորձագետներ: 7. Դատավորների վերագնահատման հանձնաժողովի անդամներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորների վերագնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երկուսն ընտրվում են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի, մեկը` Կառավարության առաջարկությամբ: 8. Վերագնահատման արդյունքներով Դատավորների վերագնահատման հանձնաժողովը կազմում է դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն, որը ներկայացվում է Հանրապետության նախագահին։ 9. Դրական եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահը վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում նշանակում է դատավորի պաշտոնում կամ իր առարկություններով վերադարձնում է դրական եզրակացությունը Դատավորների վերագնահատման հանձնաժողով, եթե գտնում է, որ առկա է բարեվարքության պահանջների էական խախտման դեպք: Եթե Դատավորների վերագնահատման հանձնաժողովը մեկամսյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և կրկին Հանրապետության նախագահին է ներկայացնում դրական եզրակացություն, ապա Հանրապետության նախագահը վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում նշանակում է դատավորի պաշտոնում կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի պահանջները սահմանված ժամկետներում, ապա տվյալ անձը համարվում է նշանակված դատավորի պաշտոնում իրավունքի ուժով։ 10. Բացասական եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում հրամանագիր է ընդունում վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին դատավորի պաշտոնում չնշանակելու և դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու մասին կամ իր առարկություններով վերադարձնում է բացասական եզրակացությունը Դատավորների վերագնահատման հանձնաժողով, եթե գտնում է, որ առկա չէ բարեվարքության պահանջների էական խախտման դեպք: Եթե Դատավորների վերագնահատման հանձնաժողովը մեկամսյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը և կրկին Հանրապետության նախագահին է ներկայացնում բացասական եզրակացություն, ապա Հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում հրամանագիր է ընդունում վերագնահատված դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին դատավորի պաշտոնում չնշանակելու և դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու մասին կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի պահանջները սահմանված ժամկետներում, ապա դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները համարվում են դադարեցված իրավունքի ուժով։ 11. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի բարեվարքության վերաբերյալ Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն վերանայման դատական կարգով: 12. Դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է իր պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը բողոքարկել Սահմանադրական դատարան։ 13. Կոռուպցիայի կանխարգելման համար ստեղծված ինքնավար պետական մարմինն աջակցում է Դատավորների վերագնահատման հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը, նախապատրաստում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եզրակացությունների կազմման համար: 14. Դատավորների վերագնահատման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգի, դատավորի մեկանգամյա վերագնահատման կարգի այլ մանրամասները սահմանվում են օրենքով:
Ուղղակի իրավական փոփոխություն
Սահմանվում է հատուկ սահմանափակ բողոքարկման ընթացակարգ։
Հնարավոր գործնական հետևանք
Վերագնահատման ենթակա դատավորների պաշտպանության ընթացակարգն տարբերվում է սովորական դատական բողոքարկումից։
Առավելություններ
- Հատուկ ընթացակարգը կարող է արագացնել վերջնական լուծումները։
Ռիսկեր
- Եզրակացության անմիջական դատական վերանայման բացակայությունը կարող է նեղացնել դատավորի պաշտպանության միջոցները։
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։