Քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը
ՀՀ քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 47 · մաս 5
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 47 · Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: 2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: 3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: 4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: 5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից: 6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով: 7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով: 8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Դատարանի որոշմամբ թույլատրվում է քաղաքացիությունից զրկում սահմանադրական կարգի կամ անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 24 · մաս 11
11. Օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ է թույլատրվում՝
Հոդված 24 · մաս 11 · կետ 5
5) քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 24 · Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները
1. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ենթակա են սահմանափակման օրենքով՝ համաչափության, որոշակիության, իրավունքների և ազատությունների էության անխախտելիության սկզբունքների պահպանմամբ։ 2. Համաչափության սկզբունքի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար և համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ 3. Որոշակիության սկզբունքի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով հստակ, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ։ 4. Իրավունքների և ազատությունների էության անխախտելիության սկզբունքի համաձայն` սահմանափակումը չի կարող խախտել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքների կամ ազատությունների էությունը: 5. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին նախադասությամբ, 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով, 11-րդ կետի 2-րդ նախադասությամբ, 17-րդ կետի 2-րդ նախադասությամբ, 25-րդ և 27-րդ կետերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակության անվտանգության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով, 11-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել նաև, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում տնտեսական բարեկեցության ապահովման նպատակով։ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել նաև այլոց պատվի ու բարի համբավի պաշտպանության նպատակով: 6. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 7. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով: 8. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության անվտանգության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 9. Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավունքները, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ կետերով սահմանված արգելքներով պաշտպանված իրավունքները բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման: 10. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ բացարձակ իրավունքների, ինչպես նաև Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում, 4-րդ կետի «ա» ենթակետում, 13-րդ կետում, 14-րդ կետի 1-ին նախադասությունում, 15-րդ կետում, 16-րդ կետի 2-րդ նախադասությունում, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ կետերում, 24-րդ կետի 1-ին նախադասությունում, 32-րդ կետում, 21-րդ հոդվածում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ և 14-րդ կետերում, 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշվածների, կարող են, արտակարգ կամ ռազմական դրությամբ պայմանավորված, սահմանափակումների ենթարկվել կամ ժամանակավորապես կասեցվել՝ պահպանելով ստանձնած միջազգային պարտավորությունները։ 11. Օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ է թույլատրվում՝ 1) բնակարանի խուզարկությունը. 2) հաղորդակցության գաղտնիությունը սահմանափակելը, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով. 3) ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակելը՝ երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով. 4) միավորումների գործունեության կասեցումը կամ արգելումը. 5) քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ 12. Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Կուսակցության գործունեությունը ենթակա է արգելման Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կուսակցությունը քարոզում է սահմանադրական կարգի բռնի տապալում, պետության անկախությունից հրաժարում, ազգային կամ կրոնական ատելություն, բռնություն է կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, կամ դրա գործունեությունն ուղղված է ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն, կամ ստացել է ֆինանսավորում օտարերկրյա աղբյուրից: 13. Ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։ Ընտրվելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը կարող է սահմանափակվել նաև օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով` սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ընտրական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ։ 14. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի: Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` նախնական և համարժեք փոխհատուցմամբ: 15. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված բացառիկ դեպքերի: Օրենքով կարող է սահմանափակվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ իրավաբանական անձանց հողի սեփականության իրավունքը։ 16. Մինչև տասնութ տարեկան երեխաների աշխատանքի ազատ ընտրության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ կրթության, անվտանգության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման նպատակով: 17. Հանրապետության նախագահը չի կարող լինել կուսակցության անդամ, չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ 18. Անկախ և ինքնավար մարմնի անդամը, ինքնավար քննչական մարմնի ղեկավարը, անկախ պաշտոնատար անձը, դատավորը, դատախազը չեն կարող լինել կուսակցության անդամ և որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և պետական այլ մարմիններում ծառայող անձի կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: 19. Պատգամավորը, Կառավարության անդամը, անկախ և ինքնավար մարմնի անդամը, ինքնավար քննչական մարմնի ղեկավարը, անկախ պաշտոնատար անձը, դատավորը, դատախազը չեն կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, բացառությամբ Սահմանադրության 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, բացառությամբ Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների՝ իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոնների, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Բացառությամբ Հանրապետության նախագահի և պատգամավորի, օրենքով կարող են սահմանվել այլ պաշտոնատար անձանց կամ պետական այլ մարմիններում ծառայող անձանց անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: 20. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և պետական այլ մարմիններում պաշտոն զբաղեցնող անձի՝ հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։
Ուղղակի իրավական փոփոխություն
Ներդրվում է բացառություն քաղաքացիությունից զրկելու նախկին բացարձակ արգելքից։
Հնարավոր գործնական հետևանք
Որոշ հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել նոր հետևանք՝ օրենքով սահմանվող պայմաններով։
Առավելություններ
- Նախաձեռնողները կարող են այն դիտարկել որպես պետության անվտանգության պաշտպանության լրացուցիչ միջոց։
Ռիսկեր
- Կարող է առաջանալ քաղաքացիությունից զրկման անհամաչափ կամ վիճելի կիրառման ռիսկ՝ հատկապես այլ քաղաքացիություն չունեցողների դեպքում։
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։