Վճռաբեկ դատարանի ղեկավարության ժամկետ
Վճռաբեկ դատարանի նախագահն ու պալատների նախագահները պաշտոնավարում են վեց տարի։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 166 · մաս 4
4. Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:
Հոդված 166 · մաս 5
5. Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 166 · Դատավորների ընտրության և նշանակման կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: 2. Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: 3. Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։ 4. Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ: 5. Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: 6. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ: 7. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան դատարանի կազմից, երեք տարի ժամկետով: Դատարանի նախագահն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել այդ պաշտոնում: 8. Դատավորները պաշտոնավարում են մինչև վաթսունհինգ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ մինչև յոթանասուն տարին լրանալը: 9. Դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:
Ժամկետը յոթ տարի է։
Սկզբնաղբյուրի տեքստը
Հոդված 64 · մաս 4
4. Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
Հոդված 64 · մաս 5
5. Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
Դիտել ամբողջ հոդվածը
Հոդված 64 · Վճռաբեկ դատարանը
1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է: 2. Վճռաբեկ դատարանը` 1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը՝ դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանների կողմից նյութական կամ դատավարական օրենսդրության կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ տրամադրելու միջոցով. 2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: 3. Վճռաբեկ դատարանի դատավոր կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Վճռաբեկ դատարանի դատավորների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: 4. Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: 5. Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, յոթ տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: 6. Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովը թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:
Ուղղակի իրավական փոփոխություն
Ղեկավարների պաշտոնավարման ժամկետն ավելանում է մեկ տարով։
Հնարավոր գործնական հետևանք
Ավելի երկար է պահպանվում ընտրված ղեկավար կազմը։
Առավելություններ
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Ռիսկեր
Առանձին գնահատական ներկայացված չէ։
Այս գրառումը նախնական վերլուծություն է, ոչ թե իրավական եզրակացություն։ Համեմատությունները և հետևանքները դեռ անկախ մասնագիտական ստուգման կարիք ունեն։